Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Հաղորդագրության համաձայն՝ Շամքիրի շրջանի հոսպիտալում սրտի և թոքերի սուր անբավարարությունից մահացել է զինծառայող Դաշգըն Նաթիկ օղլու Սաֆարովը։
Կատարվում է հետաքննություն, ասվում է հաղորդագրության մեջ։