Ջո Բայդենը նշել է, որ կմասնակցի ԱՄՆ-ի նախագահական հաջորդ ընտրություններին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի ընտրություններին, սակայն ամեն ինչ կախված կլինի նրա առողջական վիճակից։
«Ես իսկապես հարգում եմ ճակատագիրը, այն բազմիցս խանգարել է իմ կյանքին։ Եթե ես այնքան առողջ լինեմ, որքան հիմա եմ, նորից կառաջադրվեմ», - ասել է նա ABC News-ի լրագրողին տված հարցազրույցում։
Բայդենը նշել է, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գալիք ընտրություններում առաջադրվի որպես թեկնածու, դա «կմեծացնի» ընտրություններին իր մասնակցության հավանականությունը։
Ավելի վաղ Թրամփը նույնպես չէր բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը։ Բայդենը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնեց 78 տարեկանում և դարձավ երկրի պատմության մեջ երբևէ պետության ղեկավարի պաշտոնում ամենատարեցղեկավարը։