Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում որոտացել է ուժգին պայթյուն
Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է տեղական Khaama Press գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել անձնագրային կենտրոնի մոտ՝ հարավային Քաբուլի բանուկ հատվածում։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունը որոտացել է ականի պայթյունի հետևանքով, որն ամրացված է եղել գրասենյակի շենքի մոտ կայանված մեքենային։
Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ գեներալ Նաբի Մոբինը Twitter-ում հայտնել է, որ մահապարտ-ահաբեկիչը փորձել է մուտք գործել անձնագրային բաժանմունք, սակայն անվտանգության ծառայությունը վերացրել է նրան։ Միջադեպի արդյունքում խաղաղ բնակիչներից ոչ ոք չի տուժել։