Իբրահիմ Ռաիսին Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Թեհրան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ՝ դեկտեմբերի 22-ին, ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին կրկին հրավիրել է Իլհամ Ալիևին այցելել Թեհրան, գրում են իրանական լրատվամիջոցները։ Նա ինձ խնդրեց նորից ձեզ փոխանցել իր հրավերը»,- դիմելով ադրբեջանական պետության ղեկավարին՝ ասել է Աբդոլլահյանը։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ Աշխաբադում նախագահներ Իլհամ Ալիևի և Իբրահիմ Ռաիսիի հանդիպումը շրջադարձային էր երկու երկրների հարաբերություններում։