Թուրքիան տարածաշրջանում ճիշտ դիվանագիտություն է վարում. Չավուշօղլու
«Ռուսաստանը լարված հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ, սակայն մենք չպետք է անտեսենք սերտ հարաբերությունները Կիևի հետ՝ Մոսկվայի հետ մեր լավ հարաբերությունների պատճառով»: Այս մասին իր ելույթում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, ներկայումս համաշխարհային դիվանագիտության մեջ նման բարդ իրավիճակներ շատ կան։
«Թուրքիան տարածաշրջանում ճիշտ դիվանագիտություն է վարում. Կովկասում, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Կիպրոսում մեր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում ենք դիվանագիտությամբ, և ըստ անհրաժեշտության գործելու ենք դիվանագիտական բարդ պայմաններում։ Այնտեղ, որտեղ դիվանագիտությունը անտեղի էր, մենք կռվեցինք։ Թուրքիայի վճռականությունը մեծացրել է երկրի հզորությունը և նրա հեղինակությունն ամբողջ աշխարհում»։