Վան քաղաքում գրանցվել է երկրաշարժ
Թուրքիայի Վան նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի Վան նահանգի Տուշպա շրջանում տեղական ժամանակով ժամը 05:26-ին ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժից ավերածություններ չեն գրանցվել, հայտնել են Վանի նահանգապետարանի գրասենյակից: