Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում ՌԴ ղեկավարը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման իրենց ընդհանուր հանձնառությունը, հավելել են Կրեմլից։
Ավելի վաղ Իլհամ Ալիևին շնորհավորական հեռագիր էր հղել նաև Վլադիմիր Պուտինը։