Նման խնդիր իրոք առկա է. Արցախի ՊԲ-ն պարզաբանում է տարածել
«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքում արված հրապարակման առիթով անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.
Նման խնդիր իրոք առկա է ,սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ։
Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և ինչպես խոստացվել է կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ` Այս երկու պաշտոնյաների անգործության հետևանքով Պահեստազորի սպաները մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները․ հայտարարություն