Ամոթալի է. Վանաձորում իշխանությունը ժամանակ է շահում` «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1 կամ 2 անդամի «վերբովկա» անելու համար. Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն անդրադարձել է Վանաձորի ավագանու նիստի և Մամիկոն Ասլանյանի հետ կապված հարցերին։ Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Ընտրությունների արդյունքները ռեպրեսիվ մեթոդներով սրբագրել չի կարելի.
Վանաձորում իշխանությունը ժամանակ է շահում` «Մամիկոն Ասլանյան» դաշինքի մեկ կամ երկու անդամի «վերբովկա» անելու համար։ Ամոթալի է այս վիճակը, մարտահրավեր է նետված մի ամբողջ քաղաքի հանրային տրամադրություններին։
Ընտրությունների արդյունքները ռեպրեսիվ մեթոդներով սրբագրել չի կարելի։ Ակնհայտ է, որ իշխանությունը վախենում է մի սցենարից, որ Ասլանյանը կարող է համայնքապետ ընտրվել` ընդդիմադիր կոնկրետ կուսակցության հետ համագործակցության արդյունքում։
Վեդիի սցերնարը խաղարկել ու նոր ընտրություններ կազմակերպելուց էլ վախենում են, որովհետև ստանալու են Գորիսի արդյունքը, երբ համայնքը ուժեղ քվե տվեց կալանավորված համայնքապետին»: