Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիմա ես չեմ դուք եք, եթե ՔՊ-ն Լուսավորի անմիջական մասնակցությամբ տզրուկաբուժությամբ չի զբաղբում, բա ի՞նչ է անում: Բողոքարկում են վերանայման ոչ ենթակա դատական ակտ: Հանցագործ են սարքում վարչական դատավորին, քանի որ վերջինս իրավունք չուներ կիրառեր հայցի ապահովման միջոց, այն էլ դեռևս վարույթ չընդունված բողոքի մասով:
Լիբեռալ արժեքների կեղծ կրողները ակնհայտ կերպով մասնակցում են Վանաձոր համայնքում իշխանության ուզուրպացիայի գործընթացին: Ամոթ է, իսկապես: Ժամանակի քաղաքական գործիչը Հ1-ում աշխատանքի անցնելու նպատակով վաճառեց իր եղած և չեղած սկզբունքները:
«Հայրենիք»-ի թիմը կանգնած է լինելու ժողովրդավարության կողքին: Այս քաղաքական թյուրիմացությունները տեղ չունեն Հայաստանում»: