Ալիևն իր ծննդյան օրն այցելել է Արցախի օկուպացված Հադրութի շրջան
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և նրանց որդի Հեյդար Ալիևն այցելել են Արցախի օկուպացված Հադրութի շրջան, որտեղ մասնակցել են զորամասի բացմանը։ Հայտնում է AzerTAc-ը։
Ալիևը զորամասին մարտական դրոշ է նվիրել։
Այնուհետ պետության ղեկավարը, առաջին տիկինը և նրանց որդին ծանոթացել են ուսումնական կենտրոնի հետ և հետևել դրա գործունեությանը։