Թուրքիան կարող է խորհուրդ տալ ԱՄՆ-ին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում. Պեսկով
«Թուրքիան կարող է խորհուրդ տալ ԱՄՆ-ին Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում, քանի որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է և ամերիկացիների դաշնակիցը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Известия»-ն։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հարաբերություններում դժվարությունները ոչ թե Ռուսաստանի ու Ուկրաինայի, այլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև են։
«Դժվարությունները Մոսկվայի և Կիևի միջև չեն, դժվարություններ կան Վաշինգտոնի, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի միջև։ Իսկ Թուրքիան այս դեպքում ՆԱՏՕ-ի երկիր է։ Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները կխորհրդակցեն նաեւ Թուրքիայի հետ։ Նրանք Միացյալ Նահանգների դաշնակիցներն են»,- ասել է Պեսկովը։