Ղարաբաղյան հակամարտությունը ամենադժվար և արյունալի հկամարտություններից էր. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ղարաբաղյան հակամարտությունն անվանել է ամենադժվար, ձգձգվող և արյունալի հակամարտություններից մեկը։ Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ռուս դիվանագետը Հայաստանին և Ադրբեջանին մաղթել է խաղաղություն և համբերություն առճակատման կարգավորման հարցում, հայտնում է Sputnik Արմենիան։
«Ցանկանում եմ Հայաստանին և Ադրբեջանին, ինչպես նաև բոլոր այն փորձագետներին, ովքեր աշխատում են, այդ թվում՝ ռուսական կողմից, նրանց, ովքեր պաշտպանում են իրավիճակը տեղում ցանկացած նոր բարդություններից, առաջին հերթին խաղաղություն, համբերություն, և հաջողություն այս գործում։ Շատ բարդ առաքելություն է լուծելու ամենաերկարատև, բարդ և արյունալի հակամարտություններից մեկը»,- ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնյան հույս է հայտնել, որ ամեն ինչ կստացվի, եթե բոլոր կողմերը գործադրեն բոլոր ջանքերը։
Նա նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները հիմնականում կատարվել են անցնող տարվա ընթացքում։ Զախարովայի խոսքով, Բաքուն և Երևանը հավատարիմ են մնում դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը և խստորեն պահպանելուն: