Աշոցքի տարածաշրջանում և նրա հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք՝ -32․․․-34 աստիճան
Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարածաշրջանում և նրա հարակից բնակավայրերում սպասվում է սաստիկ սառնամանիք։
Լուսադեմին օդի ջերմաստիճանը կհասնի -32․․․-34 աստիճան ցրտի։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: