Քա՞նի զոհ ունենք կապիտուլյացիայից ի վեր. ՊՆ-ն, դատախազությունն ու վարչապետը հակասում են իրար․ Թվեր. Yerevan.Today
2020 թվականի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրեց կապտուլյացիայի հայտարարության տակ, որ, ըստ իրեն, փրկի 20-ից մինչև 35 հազար զինծառայողի կյանք (նայած թե Նիկոլ Փաշինյանին որ պահին քանի «փրկած» զինվորի թիվ է ձեռնտու նշել): Այս իշխանության հիմնական պատճառաբանությունն ու արդարացումը սա էր: Հետո Սյունիքից զորքերը հետ քաշվեցին, որ պատերազմ չլինի, Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չսկսվեց, որ զոհեր չունենանք: Դե 2021 թվականին էլ Փաշինյանն ընտրվեց, որ «տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացի»: Այս մասին գրել է Yerevan.Today-ը:
Բայց թե իրականում ինչ է եղել այս իրադարձություններից հետո, բոլորս ենք հիշում: Տարածքային նոր կորուստներ, զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ․․․
2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 16-ը բանակում եղել է 84 զոհ, որոնցից 36-ը եղել են մարտական կորուստներ։ Մյուս 48 կորուստները եղել են այլ պատճառներով՝ ինքնասպանություններ, մահեր սպանություններ և զենքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն։ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021թ․ դեկտեմբերի 16-ը թշնամու կրակոցից վիրավորում է ստացել 29 զինծառայող: Տվյալները վերցրել ենք Պաշտպանության նախարարության էջից և Razminfo մասնագիտական կայքից (կայքը տվյալները ներկայկացրել է ՊՆ և դատախազության հարցումների արդյունքներով):
Yerevan.Today-ը գրավոր հարցում էր ուղարկել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2021 թվականի դեկտեմեբրի 15-ը ընկած ժամանակահատվածի համար զոհերի և վիրավորների թիվը։
Ըստ այդմ՝ այս ժամանակահատվածում բանակում ունեցել ենք 63 զոհ և 69 վիրավոր: 63 զոհից 33-ը եղել է հակառակորդի կրակոցից, մնացածը՝ այլ պատճառներով: Ըննդ որում, նրանցից 7-ը վիրավորումը ստացել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2021թ․ դեկտեմմբերի 15-ը ներառյալ ունեցել ենք 26 զոհ։
Նախքան այս տարբերություններին անցնելը, նշենք, որ այս տարվա նոյեմբերի 7-ին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո շուրջ 28 զոհ ենք ունեցել: Դրանից հետո եղավ նոյեմբերի 16-ի հայտնի սադրանքը, որի արդյունքում հայտարարվեց 1 զոհի մասին․ ևս 5 զոհի դի բերվեց Ադրբեջանից։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի թվերը խոսում են 34 զոհի մասին՝ կապիտուլյացիայից ի վեր։
Ինչպես նկատեցինք, նույն ժամանակահտավածի համար ստացվում է երեք տարբեր թիվ․
Ըստ ՊՆ տվյալների՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 36 մարտական կորուստ։
Ըստ դատախազության՝ կապիտուլյացիայից ի վեր ունեցել ենք 26 մարտական կորուստ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Կապիտուլյացիայից հետո ունեցել ենք 34 մարտական կորուստ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: