ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն կտրամադրի, որպեսզի պաշտպանվի Ռուսաստանի հարձակման դեպքում
«ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրելու ծրագրի վրա, որը կօգնի Կիևին դիմակայել ռուսական ենթադրյալ ծրագրված ներխուժմանը»: Այս մասին գրում է New York Times թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է լրացուցիչ կիբերպատերազմի փորձագետներ ուղարկելու հարցը:
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արդեն ուղարկել են այս ոլորտի մի շարք մասնագետներ՝ Ուկրաինա կիբերհարվածի դեպքում։
«ԱՄՆ տեղեկատվությունը կարող է ներառել պատկերներ, որոնք կարող են որոշել, թե արդյոք ռուսական զորքերը շարժվում են հատելու սահմանը, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան կանխել հարձակումը»,- ասվում է հոդվածում: