Թալիբները ողջունել են Պուտինի խոսքերը
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ողջունել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով ասել է, որ Մուհամեդ մարգարեի հասցեին վիրավորանքները ազատության և ստեղծագործելու արտահայտություն չեն։ Այս մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 24-ին, գրել է թալիբների կողմից նշանակված Աֆղանստանի արտգործնախարարության խոսնակ Աբդուլ Քահար Բալխին Twitter-ում։
«Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը» ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այն մասին, որ իսլամական մեծ մարգարե Մուհամեդի հասցեին վիրավորանքները խոսքի ազատություն չեն, այլ կրոնական ազատության դեմ հակադրություն և մահմեդականների սուրբ զգացմունքների վիրավորանք են»,- ասվում է հրապարակման մեջ։