Թուրքիան և Քաթարը համաձայնության են հասել Թալիբների հետ
Թուրքիան և Քաթարը սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել թալիբների վարչակազմի հետ Աֆղանստանի Քաբուլի միջազգային օդանավակայանի և Աֆղանստանի չորս այլ օդային տարածքների կառավարման վերաբերյալ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ինչպես նշվում է, օդանավակայանի շահագործման վերաբերյալ «արդյունավետ բանակցությունների» ընթացքում կողմերը կոնսենսուսի են հասել ընդհանուր տեխնիկական խմբերի ստեղծման շուրջ՝ մանրամասները մշակելու և առաջիկա օրերին տեխնիկական հանձնաժողովների մակարդակով խորհրդակցությունները շարունակելու համար։
Թուրք-քաթարական պատվիրակությունը Քաբուլից կմեկնի Դոհա, որտեղ կշարունակեն համատեղ աշխատանքը։