Իրանում նշում են, որ իրենք կարող են արտադրել միջուկային վառելիք
Իրանը կարող է ինքնուրույն միջուկային վառելիք արտադրել, մոտ ապագայում նա ակնկալում է այն օգտագործել Բուշերի ատոմակայանում, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին։
Բուշերի ատոմային էներգաբլոկը համարվում է ռուս-իրանական խոշորագույն նախագիծը։ Ատոմակայանի առաջին բլոկը, որն ավարտվել է Ռուսաստանի Դաշնության օգնությամբ, միացվել է Իրանի ազգային էներգահամակարգին 2011 թվականի սեպտեմբերին։
Երկրորդի շինարարությունն ընթացքի մեջ է, երրորդ էներգաբլոկի կառուցման պայմանագիր է կնքվել։ Բացի այդ, Մոսկվան Թեհրանին մատակարարում է առաջին էներգաբլոկի ռեակտորի շահագործման համար անհրաժեշտ միջուկային վառելիք։ Ռուսական վառելիքի վերջին մատակարարումը եղել է 2020 թվականի ապրիլի 29-ին։