Հունաստանի ափերի մոտ միգրանտների նավի խորտակման հետևանքով 11 մարդ է զոհվել
Հոնիական ծովում հունական Անտիկիթերա կղզու մոտ նավի խորտակման հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 11-ի, հայտնում է Greek Reporter-ը։
Ավելի վաղ ծովում հայտնաբերվել էին յոթ մահացածի մարմին։ Առափնյա պահպանությունը փրկել է 90 միգրանտի, որոնք նավաբեկության են ենթարկվել Անտիկիթերայից հյուսիս գտնվող Պրասոնիսի ժայռոտ կղզում։
Հինգշաբթի օրը միգրանտներով առագաստանավը բախվել է կղզու մոտ, վթարից հետո միգրանտները զանգահարել են շտապօգնություն և օգնություն խնդրել՝ ասելով, որ նավի վրա մոտ 100 մարդ կա։ Նախաքննությունը շարունակվում է։ Հաղորդվում է, որ միգրանտներ տեղափոխող առագաստանավը Թուրքիայի ափերից ուղևորվում էր Իտալիա։