ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Էլ չենք թողնի, որ ձեզ խաբեությամբ տան թշնամուն. Հոխիկյանը՝ արցախցիներին

Շրջեցի երկար ու խորը տագնապով նկատեցի, որ Արցախի թեման գրեթե բացակայում է Վերնիսաժում։ Հատուկենտ մարդկանց մոտ կար Արցախի թեման։ Մեկին ասացի՝ ինչո՞ւ Արցախի թեմայով գործեր չեք սարքում։ Պատասխանեց, թե չի ծախվում, ձեռնտու չի։ Ասում եմ՝ ես գիշեր-ցերեկ Արցախով եմ ապրում, Արցախ եմ քարոզում, որ մարդիկ շարունակեն պայքարը հանուն մեր հայրենիքի այդ մասի, դու ասում ես՝ չի ծախվում։ Սա էլ, թե՝ քարոզելով չի, իշխանությունից մինչև հասարակ մարդ տեր չի կանգնում Արցախին, մե՞նք ինչու Արցախի մասին մտածենք։ Մեջը փող չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:

«Այսօր շրջում էի Երևանի Վերնիսաժում՝ ծանոթանալու արվեստի գործերին։ Անհանգստացա մի երևույթից, որ Արցախի թեմայով գործեր գրեթե չկան։ Մեկին հարցրի, ասաց՝ վերջին շրջանում էլ չենք սարքում էդպիսի բան։ Ասում եմ՝ տվեցինք, դրա՞ համար։ Հեգնեց, թե չտայիք, մենք էլ էդ թեմայով փող աշխատեինք։

Մեկ ուրիշ տեղում հարցրի՝ ունե՞ն արդյոք Արցախի թեմայով մագնիսներ։ Զարմացած նայեց դեմքիս՝ թե ի՞նչ Արցախ։ Մի պահ ինձ այլմոլորակային զգացի։

Շրջեցի երկար ու խորը տագնապով նկատեցի, որ Արցախի թեման գրեթե բացակայում է Վերնիսաժում։ Հատուկենտ մարդկանց մոտ կար Արցախի թեման։

Մեկին ասացի՝ ինչո՞ւ Արցախի թեմայով գործեր չեք սարքում։ Պատասխանեց, թե չի ծախվում, ձեռնտու չի։ Ասում եմ՝ ես գիշեր-ցերեկ Արցախով եմ ապրում, Արցախ եմ քարոզում, որ մարդիկ շարունակեն պայքարը հանուն մեր հայրենիքի այդ մասի, դու ասում ես՝ չի ծախվում։ Սա էլ, թե՝ քարոզելով չի, իշխանությունից մինչև հասարակ մարդ տեր չի կանգնում Արցախին, մե՞նք ինչու Արցախի մասին մտածենք։ Մեջը փող չկա։

Իմ կամքից անկախ՝ արցունքներ հայտնվեցին աչքերումս։ Ոնց, մենք այսքան անբարո՞ դարձանք մեր արժեքների, մեր հայրենիքի, մեր Արցախի նկատմամբ։ Մենք այսքան անտարբե՞ր դարձանք մեր սրբազան հողի նկատմամբ, որ ամեն ինչ չափում ենք փողով ու քաղաքական նպատակահարմարությամբ։

Երբեք, երբեք հույս չունենաք, թե ինքս կտրվեմ ձեր անհայրենիք ջրերի հոսանքին։ Եթե բոլորն էլ լքեն Արցախն ու Արցախցուն թողնեն մենակ, ես մինչև վերջին շունչս կանգնելու և կռիվ եմ տալու Արցախի համար ճիշտ նույնկերպ, ինչպես կկռվեմ Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի ու մեր մյուս տարածքների համար։

Արցախցի եղբայրներ ու քույրեր, չվհատվեք այս սրիկայությունից։ Սա հայի կերպարը չի, սա հայը չի, սա հիպնոսացած մի զանգված է, որը վաղը արթնանալու է։ Չվհատվեք, հարազատներ։ Ձեզ մենակ չենք թողնի երբեք։ Արյան վերջին կաթիլն էլ լինի, ինչպես 2020-ին, հիմա էլ ձեզ մենակ չենք թողնի։ Էլ չենք թողնի, որ ձեզ խաբեությամբ տան թշնամուն»,- գրել է Հոխիկյանը: