Արցախի նախագա՛հ, հերիք է կապիկություն անես. Կարեն Շիրինյան
Կարեն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի ստախոս նախագահ Արայիկ Հարությունյանի տված խոստումները հօդս են ցնդել։ Ասեմ ավելին,բոլոր տարհանված արցախցիների վարկերը չեն մարվել և բանկերը շարունակում են դատի տալ քաղաքացիներին։
Ադրբեջանին ծախած Արցախում աշխատատեղեր չկան,իսկ աշխատավարձերը չեն կրկնապատկվել,ինչպես որ Արցախի չորսաչքանին է խոստացել։
Արցախի ներդրումային հիմնադրամը իր հերթին գործել է խնամի֊բարեկամ֊ծանոթ կապով։
Լավ, մեկը չկա՞ Արայիկին հարց տա,թե այդ ինչպե՞ս է ներդրումային հիմնադրամը նախագահին սատարողների վարկերը զրոյացնում` տարիներ շարունակ պետության պարտքը չմարելով, իսկ շարքային քաղաքացուն մերժում են։
Այդ ինչպե՞ս է ստացվում,որ Արայիկին սատարողները միաժամանակ 2 աշխատանք ունեն, իսկ շարքայինները` ոչ։
Արցախի նախագա՛հ, հերիք է կապիկություն անես»: