Հայաստանում մեծից փոքր բոլորը պետք է լինեն ռազմահայրենասեր շիզոֆրենիկ. Վարդանյան
Ադրբեջանը հաղթեց նաև այն պատճառով, որ այնտեղ ռազմահայրենասիրությունը պետական մակարդակով քարոզվում է մանկապարտեզից սկսած, իսկ մեզանում ծաղրում էին ու են ռազմահայրենասերներին՝ նրանց կոչելով «ռազմահայրենասեր շիզոֆրենիկ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը։
«Այո՛, Հայաստանում մեծից փոքր բոլորը պետք է լինեն ռազմահայրենասեր շիզոֆրենիկ։ Ջրականը, Սանասարը, Կովսականը, Որոտանը, Հորադիզը, Ակնան, Հադրութը, Շուշին, Քարվաճառը և մնացյալն ազատագրելը միայն որոշակի խմբի նպատակը չպետք է լինի։
Մանկապարտեզից սկսած երեխան պետք է մեծանա՝ գիտակցելով, որ քանի դեռ վերոնշյալ տարածքներն ազատագրված չեն, Հայաստանի Հանրապետության գոյությունը պարզապես գերտերությունների քմահաճույքի արդյունք է»,- գրել է Վարդանյանը: