«Կիրակին Տիրոջ օրն է»․ եկեղեցիներում մատուցվող Պատարագների ժամերը Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ապրե’ք, ապրե’ք». Ծառուկյանին 13 ժամ հարցաքննելուց հետո ՔԿ-ից տեղափոխեցին ՔԿՀ (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Հայկ Սուքիասյանը ևս ազատ արձակվեցԱլ-Ահլիի փոխարեն՝ Պրեմիեր լիգա․ Սպերցյանը կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակ է ունեցելՇտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել Դիլիջանում․ կան տուժածներ«Ցեղասպանություն կատարող մարդիկ Լոնդոնում ողջունելի չեն»․ Լոնդոնի քաղաքապետը՝ Նեթանյահուի մասինԿոտայքում ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքի ծավալն աճել է 40%-ովՅուրաքանչյուր սպանված իրանցու դիմաց մեկ ամերիկացի զինվոր է սպանվելու. Իրանի Զինված ուժերՄՔԴ-ն պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Քարիմ ԽանինՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումըՓաշինյանը ՏԿԵ նախարարին Իրան է գործուղումԼեհաստանն առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել «Patriot»-ի հրթիռներԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա Սարգսյան
Հասարակություն

Ասել եմ, որ պատրաստ եմ մեկնել Բաքու՝ տեսակցելու գերիներին. Արմեն Մուրադյանը ներկայացրել է հայ և ադրբեջանցի գործիչների հանդիպման մանրամասները

Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ,այո, Զինվորի Տան մասին,որը ստեղծել է Համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով...Ասեմ` խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` ներկայացնելով Մոսկվայում հայ և ադրբեջանցի գործիչների հանդիպման որոշակի մանրամասներ:

«Սիրելի հայրենակիցներ,

2 օր լուռ հետևում եմ, թե ինչ են քննարկում, ինչ կարծիքներ են արտահայտում` որոշ մարդիկ, ի դեպ կան որոշ քննադատողներ` որոնց հարգանքով եմ վերաբերվում, ուստի հենց իրենց տեսակետը կարևորելով ու արժևորելով՝ որոշեցի այս գրառումն անել...

Եվ այսպես, շատ հակիրճ ներկայացնեմ իրականությունը.

Այո, ես Հայաստանի պատվիրակության կազմի անդամ եմ եղել, ով Ռուսաստանի նախաձեռությամբ, մեկնել է Մոսկվա` ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման, կազմակերպչի որոշմամբ՝ հանդիպման լուսաբանումը պետք է իրականցվեր իրենց կողմից:

Հիշեցնեմ, որ նման հանդիպումներ նախաձեռնվել են և 2004 թվականին, 2006 թվականին, և 2008 թվականին:

Հանդիպման մասին ասեմ հետևյալը.

Յուրաքանչյուրս ներկայացրել ենք մեր տեսակետը և զրույցը ծավալվել է միայն հումանիստական դաշտում:

Ես խոսել եմ, որպես բժիշկ, պատմել եմ,այո, Զինվորի Տան մասին,որը ստեղծել է Համախմբված հայ ժողովուրդը, պատմել եմ շուրջ 7000 հայ տղերքի մասին, ովքեր հայտնվել են Զինվորի Տանը հենց ադրբեջանցու պատճառով...Ասեմ`խոսելը շատ բարդ էր, ծանր ու պատասխանատու...

Զեկուցեմ նաև, որ մեր պատվիրակությունը գեթ մեկ րոպե չի ընկրկել, ասեմ ավելին, հստակ ասեցինք հետևյալը. «Պատերազմները հաղթանակով չեն ավարտվում...»

Օրակարգի առանցքում մենք գեթ մեկ հարց ենք ունեցել՝ մեր գերիների վերադարձը, մեր տղաների առողջական վիճակի մասին ստույգ տեղակատվություն, այդ իսկ նպատակով՝

առաջարկել ենք՝ բժիշկների խմբի գործուղում՝գերիների մոտ...

Հավելեմ՝ Հայաստանի պատվիրակությունը

⦁ բարձրաձայնեց անմարդկային բոլոր արարքները, որ տեսել է մեր ժողովուրդը պատերազմների ընթացքում և պատերազմների դադարներից հետո,

⦁ խոսեցինք մեր մշակութային վտանգված հարստության մասին...

Հանդիպման նպատակն էր մարդասիրական հարցերի տարանջատումը՝ քաղաքականից ու ռազմականից: Հանդիպումն անցել է լարված, բայց կոռեկտության սահմաններում:

Հ.Գ. Շուրջ մեկ տարի, միջազգային բոլոր գործընկերներիս առաջարկել եմ, խնդրել եմ օգնել մեր Երկրին՝ գերիների առողջական վիճակի մասին հստակ տեղեկատվություն ստանալու նպատակով, հավելեմ, որ ամիսներ առաջ, այդ հարցով, անձամբ դիմել եմ ռուս անվանի բժիշկ, իմ ավագ ընկեր Լեոնիդ Ռոշալին...

Եվ վերջում, ես՝ որպես բժիշկ արել եմ ու անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը՝ Բաքվի բանտերում գտնվող մեր եղբայրների առողջական խնդիրները բարձրաձայնելու ու լուծելու համար: Թե հանդիպման ժամանակ և թե հրապարակային ասել եմ, որ անձամբ պատրաստ եմ ներգրավվել բժիշկների խմբում ու գնալ տեսակցել մեր գերիներին:

Այս հանդիպումը, հնարավորություն էր, այդ նպատակին հասնելու ու այդ հնարավորությունը բաց թողնելու շռայլություն մենք չունենք...»,- գրել է նա: