Բաքուն և Երևանը պետք է սկսեն սահմանազատման գործընթացը՝ առանց նախապայմանների․ Բայրամով
Բաքուն և Երևանը պետք է սկսեն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման գործընթացը՝ առանց նախապայմանների։ Այս մասին տարեկան արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Սահմանների որոշումը օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Ադրբեջանն ու Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե 30 տարի նույնիսկ չեն սկսել սահմանների սահմանազատումը: Դա նորմալ չէ»,- ասել է Բայրամովը:
«Նոր իրավիճակը, նոր իրողությունները հնարավորություն են ստեղծել սահմանի քաղաքակիրթ որոշման համար։ Նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը հաջորդած փաստաթուղթն առաջին անգամ արտացոլում է դա սկսելու անհրաժեշտության գործընթացը եռակողմ ձևաչափով, և պաշտոնական փաստաթղթում եռակողմ հայտարարությունների ձևաչափով չարտացոլված, հնչել է դեռ այս տարվա մայիսին, և ադրբեջանական կողմը դրան ի պատասխան՝ պայմանավորվել է ստեղծել աշխատանքային խումբ, սակայն այնուհետ Հայաստանը առաջ քաշեց որոշ նախաձեռնություններ, որոնք անընդունելի էին Ադրբեջանի համար»,- ասել է նա։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել սահմանազատում Հայաստանի հետ. «Մենք կարծում ենք, որ հակառակ կողմը գիտակցում է դրա անխուսափելիությունը, որ այս գործընթացը համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, որ սահմանազատումն այլընտրանք չունի»։