Ադրբեջանը կշարունակի հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժում․ Բայրամով
Ադրբեջանը ևս երկու հայց կներկայացնի Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժում: Այս մասին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«2021 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին անգամ տեղի ունեցան միջպետական դատավարություններ և դատական հայցեր։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս տարվա ընթացքում Ադրբեջանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ասել է Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը կշարունակի հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային արբիտրաժում և դա 2022 թվականին իրենց առաջնահերթություններից է։