Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները1994 -ին խաղաղություն ենք ունեցել, եկեք մեզ հիշողությունից չզրկենք. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Կալլասը դժգոհ է ՌԴ Պետդումայի ընտրություններիցՀայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն ՍրբազանՎրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ ՔոչարյանՖրիդրիխ Մերցի կուսակցությունն առաջին անգամ պատմության մեջ չի հաղթահարել ընտրությունների անցողիկ շեմըՄեր խնդրանքն առ Աստված բարձրացրեցինք, որպեսզի անսասան լինի հայոց պետականությունը. Գարեգին Բ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան»
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.am
Անկախության տոնի առթիվ Փաշինյանին ուղղված ամենահակիրճ շնորհավորանքը Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա ԿաթողիկոսՎեհափառն ու հոգևորականաց դասը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված հայորդիների հիշատակինՀալեպի հարավում զինամթերքի պահեստում մի շարք պայթյուններ են տեղի ունեցելԱնկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանի անունից նահատակվածների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվելԱյսօր կանգնած ենք մեր ինքնության խաթարման և պետականության թուլացման ճակատագրական վտանգների առջև. ՀՅԴՍտացել եմ առաջարկներ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու, ամեն անգամ ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է. Գագիկ ԾառուկյանԹող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը. Արամ Մանուկյան«Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnրՄիացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի հետ նշում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը. Մարկո ՌուբիոՏոնակատարության օր ընդունել չի կարելի. Անդրանիկ Քոչարյանը՝ սեպտեմբերի 19-ին կազմակերպված միջոցառումների մասինԱլիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ սահմանազատում ունենանք. Սասուն Միքայելյանը չի ընունում արյունով գծած սահմանները
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am
Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով (լուսանկարներ)
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ
Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին«Հույս ունեմ՝ մենք որպես ժողովուրդ կսթափվենք, կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա». ՀՀ երկրորդ նախագահ
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,86%-ըՄենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը․ ՌուբինյանԱմուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը
Այսօր Երևանի 8 ավտոբուսային երթուղի կգործի այլ ճանապարհով
Ալեքսանդր Լուկաշենկոն հայերին հիշեցրել է բարեկամական կապերի արժեքի մասինԵրբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա բոլոր հայերի համար. Սերժ Սարգսյանի ուղերձը35 տարի առաջ ՀՀ անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանն ու փակցրել են ՀՀ զինանշանը (տեսանյութ)Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ․ Արեգնազ ՄանուկյանՍպասում եմ բոլորիդ Հանրապետության հրապարակում. Փաշինյան (տեսանյութ) Երևանի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հայաստանի անկախությունը՝ Ադրբեջանի դրոշի գույների ներքո․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական ուղերձ (տեսանյութ)
Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանը
Հասարակություն

Ես տասը տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9.6% գնաճ. Ռոբերտ Քոչարյան

Նույնիսկ 2019 թվականի ցուցանիշներին հասնելու համար պետք է այս տարի ապահովեին ավելի քան 8 տոկոսանոց աճ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է, որ նման աճ ոչ միայն այս տարի, այլև հաջորդ տարի չի ապահովվի:

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018 թվականին «կախարդական փայտիկի» մասին  հայտարարություններ էին արվում:

«Հիմա պարզվեց, որ այդ փայտիկը ռևերսի ռեժիմով էր աշխատում, դա ոչ թե մեր տնտեսությունը մեծացնելու, ժողովրդին հարստացնելու համար էր, այլ ճիշտ հակառակը՝ աղքատացնելու և տնտեսության ծավալները փոքրացնելու կախարդական փայտիկ էր»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ պետական պարտքն անցել է 9 մլրդ-ից՝ միայն վերջին երեք տարում աճելով 2.3 մլրդ դոլարով։ Ուստի, ըստ նրա, 4 տոկոսանոց կանխատեսվող տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։ «Այլ բացատրություն չկա»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով գնաճին՝ ՀՀ երկրորդ նախագահն ասաց, որ պաշտոնական թվերով այն կազմում է 9.6%, սակայն դրա արժանահավատությունը կասկածի տակ է.

«Ես տասը տարի նախագահ եմ եղել և չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անես, որ ունենաս 9.6% գնաճ։ Միջին գնաճը եղել է 2-3%: Նման գնաճի պարագայում որպես պետություն դու պարտավոր ես ինդեքսավորել թոշակները և աշխատավարձերը, ինչը չի արվում, և ինչպես ես հասկանում եմ՝ չի էլ սպասվում»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը շփոթել է երկնիշ թվերը գնաճի և տնտեսական աճի միջև։

«Տեղերը փոխվել են։ Պետք է լիներ հակառակը, երկնիշ թվերով պետք է աճեր ոչ թե գնաճը, այլ՝ տնտեսությունը։ Մենք կարիք ունենք լրիվ այլ տնտեսական աճի տեմպերի, հակառակ դեպքում մեր անվտանգային հարցերը որևէ կերպ հնարավորություն չենք ունենա լուծելու»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նկատեց, որ այս տարվա ընթացքում նաև պարզվեց, միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերը միֆ էին, լկտի սուտ։

«Այս մի քանի տարվա ընթացքում մարդկանց ավելորդ, չհիմնավորված լավատեսություն էին հաղորդում, ինչի պատճառով մարդիկ մտել են մեծ սպառողական վարկերի բեռի տակ, և այսօր մենք կանգնած ենք լրջագույն պլոբլեմների՝ վարկային փաթեթների անորակ լինելու առջև: Մեծ է հավանականությունը, որ ունենալու ենք ճգնաժամ այդ սպառողական վարկերի սպասարկման տեսանկյունից»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ճգնաժամը շրջանցելու համար Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից անհրաժեշտ են լրջագույն քայլեր։

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ժողովրդի կենամակարդակի բարձրացումը, մինչդեռ այս տարվա ընթացքում աղքատության թիվը միայն աճել է։

«Միայն սա բավարար ասելու, որ ոչինչ եք արել։ Միգուցե փորձել եք, բայց, ըստ էության, որևէ արդյունքի չեք հասել, քանի որ ժողովրդի կենսամակարդակն իջել է, աղքատության թիվը կլինի 27-30%»,-ասաց Ռոբերտ Քոչրայանը: