Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ՆԱՏՕ-ին
Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի հարցը նույնքան կարևոր է Ռուսաստանի համար, եթե ոչ ավելի կարևոր, քան հենց Ուկրաինայի համար։ Այս մասին International Affairs ամսագրին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Ռյաբկովի խոսքով՝ Մոսկվան ՆԱՏՕ-ից պահանջում է պաշտոնապես հետ կանչել որոշումն այն մասին, որ Ուկրաինան և Վրաստանն ապագայում կկարողանան միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Մենք ասում ենք, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը սկզբունքորեն պետք է բացառվի։ ՆԱՏՕ-ի բոլոր գործողությունները պետք է հետ գլորվեն այն դիրքերից, որոնք կային Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտի ստորագրման ժամանակ»,- ասել է նա։