Իրանում գրանցվել է ուժգին երկրաշարժ
Իրանի հարավային հատվածում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 59 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 352 հազար մարդ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։