Թուրքիան սերտորեն համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ Հայաստանի հետ երկխոսության հարցում․ Չավուշօղլու
Անկարան կենտրոնացած է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Անկարայում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով անցնող տարվա արդյունքները։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան սերտորեն համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ Հայաստանի հետ երկխոսության հարցում։
Չավուշօղլուն հիշեցրել է նաև վերջերս Մոսկվայում կայացած «3 + 3» ձևաչափով կայացած հանդիպումը և նշել, որ նման հանդիպումները նշանակալից են։