ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն ԱդրբեջանըՀրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակերՋրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավորՁորաղբյուրում բախվել են Mercedes GLS 450-ը, JAC-ը և Opel Zafira-ն․ կան վիրավորներՀայաստանի պատմության թանգարանը հյուրընկալեց Լայպցիգի քաղաքապետինՄարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերըԵրևանում ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ Bentley-ում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՄարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս էՖրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետՀայաստանի և Վրաստանի մասնագետները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ»-ինԻրանը քայլեր է ձեռնարկում Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ․ ՊուտինՄեծի Տանն Կաթողիկոսությունն ու «Նարեկացի» ինստիտուտը քննարկել են հայագիտության համագործակցությունըՓարիզի Բաստիլի հրապարակում ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմՊնդումները, թե Արաբկիրի Հայորդյաց Տունը լքված է, դռները փակ են, անհիմն են. հերքումԱյս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվելՀայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ ՀասրաթյանԿոլումբիան հաջորդ շաբաթ Երուսաղեմում դեսպանատուն կբացի. ՍաարՍոմալիլենդն Իսրայելից խնդրում է աջակցություն Թուրքիայի դեմԱրարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվի
Հասարակություն

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձն ամբողջությամբ չի փոխանցել. Թագուհի Թովմասյանը շտապ գրությամբ դիմել է ԳՇ պետին (ֆոտո)

Ահազանգ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից՝ իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ պայմանագրային զինծառայողներն անգամ լրիվ աշխատավարձ չեն ստացել

Ահազանգ եմ ստացել ՀՀ Արարատի մարզի Զոդի զորամասի պայմանագրային զինծառայողներից՝ իրենց աշխատավարձերի վճարման հրատապ խնդրի վերաբերյալ։ Զինծառայողները մասնավորապես նշում են, որ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից (մոտ 190000 ՀՀ դրամ) ստացել են ընդամենը մոտ 100000 ՀՀ դրամը, և տեղեկացվել, որ աշխատավարձի մյուս մասը կփոխանցվի 2022 թվականի հունվարի 10-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին, ինչպես ինձ տեղեկացրին զինծառայողները, դեկտեմբերի 20-ի դրությամբ իրենց վճարվում էր ամբողջական աշխատավարձ, նույնիսկ այսպես կոչված «13-րդ աշխատավարձի» որոշակի մաս։

Պայմանագրային զինծառայողները հավելում են, որ փոխանցված գումարով գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։

Զինծառայողների նկատմամբ այս վերաբերմունքն անթույլատրելի է։ Նրանք մեր անվտանգությունն են ապահովում, իսկ պետությունը նույնիսկ նրանց հասանելիք աշխատավարձը լիարժեքորեն չի վճարում։

Տեղեկացնում եմ, որ շտապ գրություն եմ ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին՝ խնդրելով շտապ հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, մինչև դեկտեմբեր ամսվա ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։ Հետամուտ կլինեմ խնդրի կարգավորմանը»,- գրել է նա։