Արցախցուն աջակցելու ու թիկունք կանգնելու փոխարեն բրդում եք Ադրբեջանի կազմ, որ ձեզ չխանգարե՞ն առևտուր անել թուրքերի հետ․․․ Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, անդրադառնալով վերջին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչացրած հայտարարություններին ու դրանց հաջորդած արձագանքներին՝ գրում է.
«Արցախցին ինչո՞ւմ է մեղավոր, որ ուզում է իր պապական հայկական հողում ապրի՞, որ չի ուզում թուրքի բաժին դառնա՞, որ հայկական Արցա՞խն է պահպանում։
Էդ մարդկանց ողջ ներուժով օգնելու, աջակցելու ու թիկունք կանգնելու տեղը բրդում եք Ադրբեջանի կազմ, որ ձեզ չխանգարե՞ն առևտուր անել թուրքերի հետ։ Էդ 150 հազար հոգի՞ն են խանգարում ձեզ քիրվայություն անել։ Ուրեմն 150 հազար + մեկ».- գրել է նա։
Ի դեպ, գրառման ներքո բազմաթիվ մարդիկ նման մեկնաբանություններ են թողել գրառման ներքո՝ «+3», »+6», «+50», «Ես+ցեղս+ընկերություն»՝ միանալով ադրբեջանագետին։