Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս, ծնունդդ շնորհավո՜ր. Նավակ Ճոճողը՝ Դավիթ Տոնոյանին
Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն արխիվային լուսանկար է հրապարակել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ և գրառմամբ շնորհավորել նրա ծննդյան տարեդարձը։
«Ուժե՜ղ, տոկո՜ւն, հանդո՜ւգն, սկզբունքային, ազնիվ, արդար, միայն ֆիզիկապես կալանավորված ախպերս:
Ծնունդդ Շնորհավո՜ր, միշտ՝ «եթե քեզ մոտ ամեն անարդարության վրա ցնցումային վրդովմունք է առաջանում, ապա դու իմ ընկերն ես», սկզբունքով: Որովհետև արդարությունը մի շատ վատ հատկություն ունի՝ վերջում միշտ վերականգնվում է»։