Իշխանություն լինելու առաջին իսկ օրը «Բևեռը» չեղարկելու է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն «հայտարարությունը». Հայկ Մարտիրոսյան
Իշխանություն լինելու առաջին իսկ օրը ԲԵՎԵՌԸ ՉԵՂԱՐԿԵԼՈւ Է նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն «հայտարարությունը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հրապարակելով Ռոբերտ Քոչարյանի խոսքի «սքրինշոթը» այն մասին, որ որևէ ողջամիտ մարդ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի չեղարկի։
«Բևեռը ոչ միայն այն եզակի ուժն է, որ ողջամիտ է, այլև այն եզակին է, որ հասկանում է, որ կապիտուլիացիոն փաստաթուղթը ուժի մեջ թողնելը վավերացնում է և անդառնալի ու հավերժական է դարձնում պարտությունն ու կորուստները:
Ռուս-թուրքական դաշինքը Հայաստանից դուրս է գալու: Հակառակ պարագայում Հայաստանը մնալու է միայն պատմության դասագրքերում:
Մենք անելու ենք առաջինը»։