Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը սպասվում է հունվարի 12-ին. Reuters
Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը սպասվում է հունվարի 12-ին, հայտնում է Reuters-ը՝ Սպիտակ տան ներկայացուցչին հղումով։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ մտադիր է հունվարի 12-ին Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստ գումարել։
Փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ հանդիպման հիմնական թեման լինելու են անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները, այդ թվում՝ դաշինքի չընդլայնումը։