Ֆրանսիայի վարչապետը կորոնավիրուսն անվանել է «ֆիլմ, որը երբեք չի ավարտվում»
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը խոստովանել է, որ երկրի բնակչությունը հոգնել է կորոնավիրուսային համաճարակից, որը տևում է գրեթե երկու տարի՝ այն անվանելով «ֆիլմ, որը երբեք չի ավարտվում»։
Նա նաեւ նշել է, որ գոհ է պատվաստումների ակտիվ զարգացումից։
Նրա խոսքով՝ ֆրանսիացիների 91 տոկոսն արդեն ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին։ Դեկտեմբերի 26-ի դրությամբ պատվաստումների ամբողջական բաժինը ստացել է ավելի քան 51,6 մլն մարդ։
Ավելի քան 22 միլիոն մարդ արդեն ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը։