Միխեիլ Սաակաշվիլին ուշագնաց է եղել
«Միխեիլ Սաակաշվիլին ուշագնաց է եղել, երբ իմացել է, որ պատրաստվում են Գորիի զինվորական հոսպիտալից հետ տեղափոխել դեպի բանտ»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի օմբուդսմենի ներկայացուցիչ Աննա Ջանիաշվիլին՝ երկրի նախկին նախագահին այցից հետո։
«Այսօր ես այցելեցի Միխեիլ Սաակաշվիլիին։ Նա պատմեց, որ երեկոյան մարդիկ եկել են իր մոտ և ասել, որ մտադիր են իրեն հիվանդանոցից դուրս բերել, ինչի պատճառով ինքը դիմադրել է, դրանից հետո ոչինչ չի հիշում։ Այն բանից հետո, երբ նա ուշքի է եկել, նրան ասել են, որ այլևս չեն պատրաստվում իրեն որևէ տեղ տեղափոխել»,- լրագրողներին ասել է Ջանիաշվիլին։