Պակիստանում ուժգին երկրաշարժ է գրանցվել
Պակիստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Պակիստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը (NSMC):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աստոր շրջանից 26 կմ հյուսիս։
Երկրաշարժը զգացվել է հարակից տարածքներում։ Շատ մարդիկ դուրս են եկել փողոց՝ վախենալով ցնցումների շարունակությունից։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։