Իսրայելը հարձակում է իրականացրել Լաթաքիայի ուղղությամբ
Իսրայելը հարձակվել է Լաթաքիայի վրա, որի մոտ գտնվում է ռուսական ավիաբազան։
Այս մասին հայտնում է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։Նշվում է, որ հարձակման վայրում հրդեհ է բռնկվել և մեծ չափերի նյութական վնասներ են պատճառվել։
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհը հետ մղելու համար զինվորականներն օգտագործել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգեր։