Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հունվարի 10-ին բանակցություններ կվարեն Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ
Մոսկվան և Վաշինգտոնը հունվարի 10-ին բանակցություններ կանցկացնեն սպառազինությունների վերահսկման և Ուկրաինայում իրավիճակի շուրջ, հաղորդում է Agence France-Presse-ը։
AFP-ն, վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, նաև հստակեցրել է հանդիպման օրը: Նախատեսված է Ռուսաստանի և ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությունը։
«Ռուսաստանը և ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգության մարմինը, որի մեջ մտնում է ԱՄՆ-ը, կհանդիպեն հունվարի 13-ին»,- հավելում է գործակալությունը։