«Այ քեզ բա՜ն, տիկին Աբգարյան, գնացեք բլոգ արեք»․ «Տիկին Խաչատրյան, Դուք ընդդիմություն եք, մի մոռացեք»․ բանավեճ ավագանու նիստին (տեսանյութ)
Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը մեկնարկել է: Նիստի ընթացքում ավագանու կին անդամների միջև վիճաբանություն տեղի ունեցավ: Մինչ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտարարում էր իր մանդատը վայր դնել-չդնելու մասին և դիմում էր երևանցիներին՝ իմքայլականներն սկսեցին վրդովվել, թե Աբգարյանը երկար խոսեց և իրենց հերթ չի հասնի։
Իշխանական թևի վրդովմունքին միացավ նաև ավագանու ընդդիմադիր համարվող «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։ Դիտարկմանը, թե Իզաբելլա Աբգարյանն ասելիք ունի և պետք է արտահայտվի՝ Անի Խաչատրյանը տեղից բղավեց․ «Այ քեզ բա՜ն, գնացեք բլոգ արեք, 9 րոպե խոսում եք»,- ասաց նա։
Նա այնքան էր վրդովվել, որ Իզաբելլա Աբգարյանը ստիպված եղավ հիշեցնել․
«Տիկին Խաչատրյան, Դուք ընդդիմություն եք, մի մոռացեք այդ մասին»,- ասաց նա։