Թուրքիան կբացի նոր տրանսպորտային թունել դեպի Կովկաս
Դեկտեմբերի 29-ին Թուրքիայի արևելքում կբացվի նոր ավտոմոբիլային թունել, որը կվերածվի նոր տրանսպորտային զարկերակի Թուրքիայի և կովկասյան տարածաշրջանի երկրների միջև, հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով կդիմի թունելի բացման արարողության մասնակիցներին։
Նոր թունելը կդառնա Թուրքիայի և Վրաստանի սահման տանող երթուղու կարևոր օղակը և մեծապես կհեշտացնի բեռնափոխադրումները: Էրզրումի նահանգի ղեկավարությունը՝ ի դեմ նահանգապետ Օքայ Մեմիշի, վստահ է, որ նոր թունելը կնպաստի Թուրքիայի այս հատվածում զբոսաշրջության զարգացմանը։