Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա՝ անկախ միջուկային գործարքի արդյունքից. Նաֆթալի Բեննեթ
«Իսրայելը կարող է ինքնուրույն գործել, նույնիսկ եթե համաշխարհային տերությունները համաձայնության գան Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ»: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բեննեթը, հայտնում է Jerusalem Post-ը։
Նրա խոսքով՝ երկիրը չի պատրաստվում մաս կազմել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրին և միշտ կպահպանի իր տարածքը պաշտպանելու համար ինքնուրույն գործելու իրավունքը։
«Ես հավատարիմ եմ «քիչ խոսիր, շատ գործիր» կանոնին: Չեմ կարծում, որ Իսրայելը պետք է ամեն օր աջ ու ձախ սպառնալիքներ նետի»,- ասել է Բեննեթը: