Ալիևի 4-րդ նախապայմանը և Փաշինյանի քայլերը. Անդրանիկ Թևանյան
ՀՀ–ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը։ Նպատակն ակնհայտորեն ՀՀ անկախության հռչակագրի հիմնական դրույթներից հրաժարվելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Անկախության հռչակագիրը մեր պետության հիմքն է, Սահմանադրության հիմքն է, 88–ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են այդ հիմքը վերացնել։ «Ժողվարչապետը» պատրաստ է դրան։
Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվել է հռչակագրից՝ Արցախը համարելով ադրբեջանական ու մի կողմ դնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Հիմա նրանից դե յուրե են հրաժարում պահանջում։ Նիկոլը կողմ է այդ նախապայմանին էլ։ Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունը ոչ միայն աթոռը պահելու փորձ է, այլ նաև Ալիևի 4–րդ նախապայմանը (մյուս նախապայմանները Փաշինյանը բավարարել է կամ բավարարման փուլում է)»։