Կրեմլը մանրամասներ է հայտնել Իրանի նախագահի Ռուսաստան այցի մասին
Մոսկվան և Թեհրանը շփումներ են նախապատրաստում ամենաբարձր մակարդակով. Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուս-իրանական շփումները նախապատրաստվում են ամենաբարձր մակարդակով»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիին հրավիրել է այցելել Ռուսաստան՝ իրանա-ռուսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով։
Նա նշել է, որ Ռաիսին Մոսկվա կմեկնի 2022 թվականի սկզբին։