Սանկտ Պետերբուրգում սկսվել է Պուտին-Նազարբաև հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Սանկտ Պետերբուրգում սկսել են դեմ առ դեմ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։
«Նուրսուլթան Նազարբաևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը սկսվել է դեմ առ դեմ ձևաչափով»,- գրել է նա իր Twitter-ում։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Նուրսուլթան Նազարբաևը Սանկտ Պետերբուրգ է ժամանել դեկտեմբերի 27-ին՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։