Հոկտեմբերի 5-ին կամավորագրված Աշոտ Փաշինյանի «սխրանքները» դեռ հոկտեմբերի 1-ին նկարագրած երիտասարդը ԱԺ-ում աշխատանքի է անցել ու պարգևատրվել․ Irakanum.am
2020 թվականի հոկտեմբերի 5-ին կամավորագրված Աշոտ Փաշինյանի՝ առաջնագծի «սխրանքները» դեռ հոկտեմբերի 1-ին ներկայացնող, պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի կողքին կանգնած և «հաղթելու» կոչեր անող Միքայել Միքայելյանը ԱԺ նախագահի կողմից պարգևատրվել է։ Այս մասին Irakanum.am –ը տեղեկացել է Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։
Երիտասարդը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ նախագահից ստացած անվանական նվերը։ «Նվեր ՀՀ ԱԺ նախագահի կողմից։ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել են ԱԺ այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին»,- գրել է Միքայելյանը տեղադրելով ստացած նվերը։

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ժամանակին Սերժ Սարգսյանին գովաբանող, «Սորոսից» պարգևատրում ստացած, Աշոտ Փաշինյանի՝ «սխրանքները» «կանխազգացած» Միքայելյանը հիմա արդեն ԱԺ-ում է աշխատանքի անցել։ Մեր տեղեկություններով նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի (Նավակ ճոճող) օգնականն է։
Ինչպես հայտնի է Միքայել Միքայելյանը կամավոր էր մեկնել առաջնագիծ, մասնակցել հարավում ընթացող մարտերին։
Ուշագրավն այն է, որ նույն այս երիտասարդը դեռեւս հոկտեմբերի 1-ին էր հասցրել «տեսնել» Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի «սխրանքները»։ Իսկ սա այն պարագայում, երբ Աշոտ Փաշինյանը կամավորագրվել էր միայն հոկտեմբերի 5-ին։

Մինչ 2018-ի հայտնի իրադարձություններն էլ Հանրապետականների ջատագովներից էր։ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի «շահառուներից» էր։ Կից ներկայացնում ենք դրանք վկայող սքրին շոթեր։

Միքայելյանը լուսանկար ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, կիսվել է Սերժ Սարգսյանի հարցազրույցներով։

Երեք տարի է երիտասարդի մոտ իրավիճակ է փոխվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում