Արարատի մարզում գտնվող 42 հա ընդհանուր մակերեսով հողամասերը կվերադարձվեն Վեդի համայնքին Պապոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական ընթացիկ զարգացումները Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ ՔԿՀ-ից Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումըԱնչափահասների հետ աշխատանքը յուրատեսակ մոտեցում է պահանջում․ 2025-ի լավագույն համայնքային ոստիկանԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄԲելառուսի բանակի անձնակազմը չի ուղարկվի Ուկրաինայում կռվելու. ԼուկաշենկոԿայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԵրևանում BMW-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է մեքենան, իսկ վարորդը գլխուղեղի վնասվածքով հոսպիտալացվել էԴատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3100 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՏեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից. ՓաշինյանԵվրոպայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են հազարավոր մարդիկՈւկրաինային hրատապ անհրաժեշտ է ավելի շատ հակաoդային պաշտպանnւթյուն. ֆոն դեր ԼայենԵթե իմ պատկերացմամբ մանդատ վերցնելը լիներ իշխանափոխություն, ապա ես կունենայի այդ մանդատը. Նաիրի ՍարգսյանՀայաստանը Պակիստանում առաջին անգամ դեսպան է նշանակելԴանիել Իոաննիսյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արման ԹաթոյանիՄիշուստինը Փաշինյանին ներկայացրել է Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ
Թրամփը Անկարայում հանդիպումներ կունենա Էրդողանի, Զելենսկու և Սիրիայի նախագահի հետԱվինյանը վարչարարական տեռnր է ուզումԵրևանում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ
Ծառուկյանի մեջքին կանգնած ենք. Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցներԱդրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումները իրականացրել են զորավարժական թռիչքներԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբՌուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազՈւկրաինան զանգվածային գրոհ է սկսել Յարոսլավի ուղղությամբ. խոցվել է նավթավերամշակման գործարանըԿյանքը ցույց տվեց, որ սին էին այն սպասելիքները, թե ռեժիմն ընտրություններով ու առանց փողոցային ճնշման կգնա. ՇարմազանովԾառուկյանը «պատժվում» է անարդյունավետ նախընտրական արշավի համար. Հակոբ ԲադալյանՕկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովի մասնակիցները համատեղ հռչակագիր են ընդունելՀնարավոր ու անհնար բոլոր միջոցներով փորձում են ճնշում գործադրել Գագիկ Ծառուկյանի վրա. ՏոնոյանՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ. առաջիկա օրերին սպասվում է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ
18 000 վարորդ կարող է վերականգնել վարորդական իրավունքը. ՆԳՆ-ն ներկայացրել է նոր կարգավորումներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանովՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելԹեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ. Հարություն ԲոգարյանՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄիջազգային սկանդալ է, Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին. Տոնոյան (տեսանյութ)Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՍուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցումՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի. Սուրենյան (տեսանյութ)Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ ՍԴ որոշումից. Տիգրան ԱբրհամյանԵրևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայով
Հասարակություն

Նոր չափորոշիչ, արժեքների պահպանություն, սպորտային նվաճումներ. Վահրամ Դումանյանն ամփոփել է տարին

Ոլորտային փոխնախարարների հաշվետու մամուլի ասուլիսներից հետո այսօր 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը լրագրողներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, ով ԿԳՄՍՆ՝ մշակույթի գծով երկրորդ փոխնախարարն է և համակարգելու է պատմամշակութային ժառանգության և թանգարանների ոլորտը:

Հանրակրթության կարևոր ձեռքբերումը նոր չափորոշչի փորձարկումն էր

2021 թվականին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացված ամենակարևոր աշխատանքներից նախարար Վահրամ Դումանյանն առանձնացրել է հանրակրթության ոլորտում տեղի ունեցած բարեփոխման գործընթացները` Հանրակրթության նոր չափորոշչի ընդունումն ու փորձարկումը Տավուշի մարզի դպրոցներում, ‹‹Հանրակրթության մասին›› նոր օրենքի նախագծի մշակումը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ինչպես նաև ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի փորձարկումը, որը հնարավորություն է տալիս բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը` այն փոխկապակցելով մասնագիտական կատարելագործման հետ:

Հաջողվեց խուսափել բուհական համակարգի ճգնաժամից

Վահրամ Դումանյանի գնահատմամբ` բարձրագույն կրթության ոլորտում կարևորագույն ձեռքբերումը բուհական համակարգում առաջացած ճգնաժամի հաղթահարումն էր:

«Մենք հայտնվել էինք մի վիճակում, երբ պետական բուհերն արդեն երկար ժամանակ չունեին կառավարման մարմիններ, որովհետև հոգաբարձուների խորհուրդները ձևավորված չէին, և կար վտանգ, որ բուհերի բնականոն գործունեությունը կարող է խաթարվել: Այդ խնդիրը հատկապես շատ սուր էր արտահայտված ԵՊՀ-ում: Մեզ հաջողվեց գործող օրենսդրության շրջանակում ընդունել բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգ, որը բավականին բարդ աշխատանքային գործընթաց էր: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց այս խնդիրը լուծել. բոլոր պետական բուհերում այսօր արդեն ձևավորված են խորհուրդներ, և բուհերն այսօր կարողանում են բնականոն աշխատել` կատարելով իրենց վերապահված գործառույթները»,- նշել է նախարարը:

Գիտության ֆինանսավորումն ավելացել է 85 տոկոսով

Վահրամ Դումանյանը լրջագույն և աննախադեպ է որակել գիտության ոլորտում արված փոփոխությունները` ընդգծելով, որ գիտության բյուջեն ավելացվել է շուրջ 85 տոկոսով. «Մեր այն գիտնականների աշխատավարձերը, որոնք արդյունավետ են աշխատում, գիտական արդյունք են ստանում, մինչև երեք անգամ կարող են բարձրանալ. Գիտության կոմիտեն մշակել է այդ մոտեցումները: Մեր գիտնականները պետք է մոտիվացվեն այդ ֆինանսավորման միջոցով, որպեսզի գիտական կոլեկտիվները նվիրված զբաղվեն գիտությամբ»:

Օրինակ՝ առաջատար գիտաշխատողը 2022 թվականին կստանա շուրջ 250 000, 2025-ին՝ 444 000 ՀՀ դրամ աշխատավարձ, իսկ գիտական ստորաբաժանման ղեկավարը՝ 2022-ին՝ 350 000, 2025-ին՝ շուրջ 477 000 ՀՀ դրամ աշխատավարձ:

«Հորիզոն Եվրոպա›» ծրագիր և հայագիտության աջակցություն

Միջազգային համագործակցության և սփյուռքի ոլորտի աշխատանքներից Վահրամ Դումանյանը կարևորել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության համաձայնագրի վավերացումը: Նա նաև նշել է, որ օտարերկրյա համալսարաններում հայոց լեզվի դասավանդման, հայոց մշակույթի հանրահռչակման, ինչպես նաև հայագիտության զարգացմանը միտված ծրագիրն այժմ իրականացվում է 9 երկրի 11 համալսարաններում: Նշված հայագիտական կենտրոնները ստանում են աջակցություն ՀՀ պետական բյուջեից:

Մշակույթի ոլորտում կարևոր է մշակութային արժեքների պահպանությունը

Մշակույթի ոլորտում նախարար Դումանյանը կարևորել է պատմամշակութային արժեքների պահպանությունը: 2021 թվականին տրվել են պեղումների ավելի քան 50 թույլտվություններ, այդ թվում՝ Արտաշատ և Դվին պատմական մայրաքաղաքների, Սանահինի, Բարձրաքաշի, Սրվեղի վանքի, Դաշտադեմի ամրոցի, Տավուշի բերդի ամրակայման համար անհրաժեշտ հատվածների փրկարարական պեղումների թույլտվություններ։

Նրա խոսքով՝ Կառավարության որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները, Կառավարությունը 168 մլն դրամ գումար է հատկացրել Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի բեմի արդիականացման և տեխնիկական հագեցվածության համար:

Կրթամշակութային ծրագրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մի շարք կրթամշակութային ծրագրեր՝ «Դասարան+Դասական», «Քո արվեստը՝ դպրոցում», Երևանի և մարզերի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների փոխգործակցության՝ «Քույր դպրոցներ» կրթական նպատակային, «Զարդագիր», տաղանդի զարգացման «Մեկնարկ» նպատակային, «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրերը, «Արվեստասերունդ» նախագիծը:

Մեդալներ, նոր մարզադպրոցի կառուցում. սպորտի ձեռքբերումները

Սպորտի ոլորտի կարևոր ձեռքբերումն օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ մեր հավաքականների անդամների նվաճումներն էին. 2021 թվականին ՀՀ մարզիկները հիշյալ մրցաշարերում ստացել են 199 մեդալ, որից 55-ը՝ ոսկե, 57-ը՝ արծաթե, 87-ը՝ բրոնզե:

Վահրամ Դումանյանն առանձնացրել է նաև Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումը, որը լինելու է աննախադեպ կառույց` ժամանակակից մարզագույքով և պայմաններով հագեցած: Սկսվել են Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները: Ըստ նախարարի` 2021 թվականին շեշտակի ավելացումներ են արվել Կառավարության կողմից՝ մարզիկների նպաստների և աշխատավարձերի համար: Նախկին 157 մլն դրամի փոխարեն Կառավարությունը 2021 թվականին այդ նպատակով հատկացրել է 652 մլն դրամ:

Խնդիրներ, որոնք լուծում են պահանջում

Անդրադառնալով հարցին, թե ԿԳՄՍ նախարարությանն ինչ չի հաջողվում անել, Վահրամ Դումանյանը հումորով նկատել է. «Մեզ չի հաջողվում ավելացնել ժամանակը, որպեսզի ավելի շատ կարողանանք աշխատել ոլորտների բազմապիսի խնդիրների կարգավորման ուղղությամբ: Նախարարությունը ողջ թիմով աշխատում է մեծ նվիրումով: Պարզապես պետական համակարգն ունի որոշակի կանոնակարգեր, որոնք ֆորմալ առումով ժամանակ են պահանջում, և այդ պատճառով խնդիրների լուծումները չեն ստացվում այն արագությամբ, ինչը կուզեինք»:

Դեռևս չի հաջողվել, սակայն առաջիկայում կարևոր անելիքների շարքում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության գրավչության բարձրացումը:

«Տնտեսության համար շատ կարևոր է արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը, որը պետք է առաջնային պահանջարկ ունեցող պրակտիկ և մրցունակ մասնագետներ ապահովի աշխատաշուկային: Այստեղ պետք է որոշակի նոր մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ոլորտը երիտասարդների համար դառնա հրապուրիչ»,- նշել է Վահրամ Դումանյանը` ավելացնելով, որ այս ուղղությամբ 2022 թվականին աշխատանքներ են նախանշվում:

Միասնական քննությունների առաջարկը ներկայացրել են բուհերը

Անդրադառնալով լրագրողի՝ մասնավորապես որոշ մասնագիտությունների համար հայերենը կամընտրական միասնական քննություն դարձնելու վերաբերյալ հարցին` նախարարը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է պահանջ, որ դիմորդները բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն երկու միասնական քննություն, նաև խնդիր է դրվել, որ նույն մասնագիտությամբ և կրթական ծրագրով կրթություն կազմակերպելու դեպքում մուտքային պահանջները պետք է նույնը լինեն: Բուհերն իրենք են առաջարկել, թե որ մասնագիտության համար ինչ քննություններ պետք է լինեն: Կան մասնագիտություններ, որոնց դեպքում նշվում են կամընտրական առարկաներ, օրինակ՝ հայերեն կամ օտար լեզու, անգլերեն կամ ֆիզիկա: Նախարարի համոզմամբ` բուհերը կարող են ավելի կոնկրետացնել խնդիրը և հստակ ամրագրել, թե որ մասնագիտության համար ինչ քննություն պետք է սահմանվի` բացառելով ընտրելու հնարավորությունը:

Նա նաև ավելացրել, է, որ ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› նոր օրենքի ընդունումից հետո հայերենը կդառնա պարտադիր միասնական քննություն ՀՀ-ում գործող բոլոր բուհերի ցանկացած մասնագիտությամբ դիմորդների համար:

Հարցեր՝ ռեկտորի ընտրության և այլ խնդիրների մասին

Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ` վերստին շրջանառության մեջ դրված ‹‹Բարձրագույն կրթության և գիտության մասին›› օրենքի նախագծում Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթները խմբագրվել են: Խմբագրված տարբերակում, ըստ նախարարի, բուհերի կառավարման խորհուրդները պետք է ձևավորվեն բուհական համայնքի (պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության), հիմնադրի, որը պետական բուհերի դեպքում Կառավարությունն է, և կրթության լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից հավասար` 50/50 հարաբերակցությամբ: Խորհուրդները կազմված կլինեն 12-ական անդամից: Ռեկտորի ընտրության համար սահմանվում է նոր մեխանիզմ. հիսուն տոկոս գումարած մեկ և ավելի կողմ ձայն ստացած բոլոր թեկնածուներից մեկը կնշանակվի ռեկտոր` լիազոր մարմնի ղեկավարի կողմից: Խորհրդի անդամներն իրավունք կունենան կողմ քվեարկելու մեկից ավելի թեկնածուների օգտին, սակայն եթե խորհրդի անդամների կողմից հիսուն և ավելի տոկոս ձայն է տրվում միայն մեկ թեկնածուի, ապա հենց նա է ընտրվում ռեկտոր:

Նախարարը պատասխանել է նաև լրագրողների` բուհերի քաղաքականացվածության, ընդունելության քննությունների կազմակերպման նոր մոդելի, մշակույթի ոլորտում նախանշված նոր ծրագրերի վերաբերյալ հարցերին: