Բայդենն ու Պուտինը հնարավոր է հանդիպեն հունվարի 10-ին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատասխանել է այն հարցին, թե հունվարի 10-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Reuters-ը։
Բայդենը հարցին պատասխանել է. «Տեսնենք»։
Նշենք, որ այս օրը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պետք է բանակցություններ անցկացվեն անվտանգության հարցերով, որոնց ընթացքում կքննարկվի նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։