Թուրքիայում գրանցվել է հերթական երկրաշարժը
Միջերկրական ծովում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին ասվում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերից 383,84 կմ հեռավորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։